211652_close_icon
views-count1897 դիտում article-date 21:49 25-12-2021

Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։

Ինչպես տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հռոմի Պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։

Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է.

«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»:

Նմանատիպ նյութեր