211652_close_icon

Հայ սակրավորները 70 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Դամասկոսի արվարձանում

views-count2631 դիտում article-date 14:00 26-12-2021
Սիրիայում հայ սակրավորներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դարայա արվարձանում:

Դամասկոսի մերձակայքում դեկտեմբերի 6-ին մեկնարկած աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) հովանու ներքո:

 Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ աշխատանքների առաջին շաբաթվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երկու խմբեր ականներից մաքրել են մոտ 70 հազար քառակուսի մետր տարածք, ինչը հավասար է 10 ֆուտբոլային դաշտի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր