1488 դիտում
10:18 29-12-2021
Ինչպես են կրճատվելու քաղաքականության վրա սոցիալական ցանցերի հնարավորությունները․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ ներխուժումից մեկ տարի անց, նախկին նախագահին դեռ չի թույլատրվում օգտվել Facebook-ից, Twitter-ից և YouTube-ից, որոնց միջոցով նա ուղիղ կապ էր հաստատում միլիոնավոր հետևորդների հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Սա արդար վիճակ չէ», հայտարարում էր Թրամփը եւ եզրակացնում, որ եթե նման բան է կատարվում իր հետ, նույնը կարող են անել ցանկացած մարդու հետ:
Թրամփին մեղադրել են անկարգությունները հրահրելու նպատակով հարթակներն օգտագործելու մեջ։ Բայց մյուս կողմից, այս հարթակներից օգտվելու նրա իրավունքը կասեցնելու հանգամանքը խոսում է քաղաքական առաջնորդների նկատմամբ սոցիալական մեդիայի մեծ ուժի ու հնարավորությունների մասին:
Այս ընթացքում, նաեւ իրենց սխալներն ընդունելով, սոցիալական ցանցերն իրականացրել են փոփոխություններ իրենց գործառույթներում, ինչը սակայն որոշ փորձագետներ համարում են անբավարար:
Facebook-ի քաղաքականության հարցերով նախկին տնօրեն Քեթի Հարբաթն ասում է, որ որքան էլ այս ընկերությունները ցուցադրեն որոշ փոփոխություններ, նրանք իրականում շարունակում են իրենց «խլուրդային քաղաքականությունը»: Նրա պես վերլուծաբաններից շատերն են ասում, թե այս տարվա ընտրությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիան կարող է տանել դեպի նոր անկարգություններ: «Եվ դրան պետք է պատրաստ լինել արդեն այսօրվանից»,- ասում է Քեթի Հարբաթը:
Որոշ քննադատներ մատնանշում են ընկերությունների գումար աշխատելու եղանակը՝ գովազդը, և ինչպես են ընկերությունները ստեղծել ալգորիթմներ, որոնք ընդգծում են ավելի մեծ ուշադրություն իր վրա սեւեռող ծայրահեղ բովանդակությունը:
«Ամերիկայի Ձայնի» հարցերին Zoom-ի միջոցով պատասխանելու ընթացքում վերլուծաբան Ջեսի Լեհրիխն ասել է, որ «Այս պլատֆորմների համար ամենագլխավորն իհարկե բիզնեսն է: Դրանք հիմնովին նախագծված են իրենց հարթակներում ամենախնդրահարույց հարցերը բարձրացնելու, շեշտելու եւ տարածելու նպատակն առաջ տանելու համար, որոնց մեջ են մտնում ընտրական թեմաներով սուտը, ռասայական բռնությունը»:
Որոշ աշխատակիցներից գաղտնի կերպով ստացված տեղեկությունների համաձայն Facebook-ի ղեկավարությունը գիտի այդ խնդիրների մասին: Բայց ԱՄՆի կոնգրեսականները եկող տարվա ընթացքում փորձելու են ստիպել նրանց իրականացնելու ավելի մեծ փոփոխություններ իրենց հարթակներում հրապարակումները վերահսկելու համար եւ պարտադրելու, որ լինեն ավելի թափանցիկ՝ այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու հարցում:

Նմանատիպ նյութեր
828 դիտում
19:15 23-11-2016
Նոյեմբերի 14-18- ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 86 նամակ
883 դիտում
18:08 02-03-2017
Երևանի քաղաքապետարանում ամփոփվում են սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքացիների կողմից ստացված նամակները
Այս բաժնից
1318 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»