24634 դիտում
13:05 31-12-2021
Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Սիրանուշ Հ.-ի վարած Nissan մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 38-ամյա Ալեքսան Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+