211652_close_icon
views-count2635 դիտում article-date 12:27 03-01-2022

Սիրիայում ահաբեկիչները հարձակվել են զինվորական ավտոբուսի վրա. 5 զինծառայող է զոհվել

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից ռազմական ավտոբուսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է հինգ զինծառայող, եւս 20-ը վիրավորվել է, հայտնում է SANA-ն։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 07:00-ին, սիրիական Բադիա անապատի երրորդ կայանից 50 կմ դեպի արեւելք։

«Գրոհն ուղեկցվել է 23 մմ տրամաչափի թնդանոթի կրակահերթերով, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, եւս քսանը՝ վիրավորվել»,- հավելել է գործակալության աղբյուրը։

Նմանատիպ նյութեր