211652_close_icon
views-count3760 դիտում article-date 09:16 20-08-2015

Ահաբեկիչները հարձակվել են Դավութօղլուի նստավայրի վրա. տեսանյութ

Ստամբուլում գտնվող Դոլմաբախչեի պալատի վրա տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակվել: Երկու զինված անձինք կրակ են բացել պալատի ուղղությամբ, որտեղ գտնվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նստավայրը: Վիրավորվել է մեկ ոստիկան եւ Hurriet թերթի լրագրողը: Ահաբեկիչները ձերբակալվել են: Նրանց մոտ հայտնաբերվել են նաեւ ինքնաշեն նռնակներ: Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Քրդական աշխատավորական կուսակցության հարաբերություններն ավելի են սրվել այն բանից հետո, երբ Թուրքիան, օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարը, սկսեց հարվածել քուրդ-զինյալների դիրքերին: Նրանք էլ պարբերաբար հարձակումներ են կազմակերպում թուրք ոստիկանների եւ զինվորականների վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր