211652_close_icon
views-count2448 դիտում article-date 12:49 03-01-2022

ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների  սակագները: Տեղեկացնում է ՀայՓոստ ՓԲԸ-ն։ 

Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):  

«ՀայՓոստի և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,-  նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նշվում է նաև, որ հասարակ հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ, և ՀայՓոստը պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև՝ չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։

Նմանատիպ նյութեր