8722 դիտում
21:24 03-01-2022
Միջուկային 5 տերություններ համատեղ հայտարարել են ատոմային զենքի կիրառման անթույլատրելիության մասին
Միջուկային 5 գերտերություններ՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել, ուր նշված է, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում ատոմային զենք ունեցող երկրների միջև պատերազմի անթույլատրելիությունն ու ռազմավարական ռիսկերի նվազեցումը։ Գրում է Reuters-ը։
«Մենք հայտարարում ենք, որ ատոմային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել և այն երբեք չպետք է տեղի ունենա»,- ըստ Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, հայտարարել են հինգ երկրները, նշելով, որ իրենց միջուկային զենքերը չպետք է ուղղված լինեն միմյանց, ինչպես նաև այլ երկրների դեմ։
Նրանք նաև ընդգծել են, որ քանի դեռ միջուկային սպառազինությունները շարունակում են գոյություն ունենալ, նրանք պետք է ծառայեն պաշտպանական նպատակների՝ ագրեսիան զսպելու ու պատերազմները կանխելու համար։ Համատեղ հայտարարությունում 5 երկրները իրենց հավատարմությունն են հայտնել միջուկային զենքի չտարածման պայմանագրին։

Նմանատիպ նյութեր
1908 դիտում
14:11 09-08-2021
Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր է, որքան Սառը պատերազմում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
1742 դիտում
11:33 02-08-2022
Միջուկային զենքի կիրառման հավանականությունը հասել է մի մակարդակի, որը նկատվում էր սառը պատերազմի ժամանակ. ՄԱԿ
2340 դիտում
19:22 13-10-2022
Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման պատասխանը կհանգեցնի ռուսական բանակի ոչնչացմանը․ Բորել
Այս բաժնից
592 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1033 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին