211652_close_icon
views-count1572 դիտում article-date 22:13 04-01-2022

Ռուս խաղաղապահները Սուրբ ծննդի նախօրեին ապահովել են մոտ 2 հազար մեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ

Քրիստոնյա աշխարհի մեծ տոնի՝ Քրիստոսի ծննդյան տոնակատարության նախօրեին ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 2 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով եւ Լաչինի միջանցքով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հունվարի 6-ին տոնում են Քրիստոսի հայտնությունը, որը միավորում է Ծնունդն ու Մկրտությունը։ Դա կապված է այն բանի հետ, որ Հայ եկեղեցին  չի մասնակցել Քաղկեդոնի 451թ. ժողովին, որտեղ ընդունվել է, որ Ծնունդն ու Մկրտությունն առանձին տոնվեն։ Ռուսաստանցի խաղաղապահները հայրենակիցների հետ Ստեփանակերտ քաղաքում խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում քրիստոնեական եկեղեցում կտոնեն Սուրբ ծնունդը հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 19-ին։


«Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերն աշխատում են հաստիքային ռեժիմով, իրականացվում է մուտքի եւ ելքի անցակետային ռեժիմ՝ փաստաթղթերի եւ ավտոտրանսպորտի ստուգմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Կարատաեւը։

Բոլոր դիտակետերը ընթացիկ իրադրության հսկման համար կահավորված են արդիական փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։

Գիշերային ժամերին ծառայություն իրականացնելու համար ռուսաստանցի խաղաղապահները հանդերձավորված են «Ռատնիկով»՝ լույսն անդրադարձնող տարրերով։ Դիտակետերը կահավորված են արդիական լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էլեկտրամատակարարման աղբյուրներով։

Քսանյոթ դիտակետերում ռուսաստանցի խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման ստուգում։ 

Նմանատիպ նյութեր