211652_close_icon
views-count8179 դիտում article-date 18:51 06-01-2022

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել չլքել բնակության վայրերը

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տվել չլքել իրենց բնակության վայրը։

«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն եւ պարետային ժամ է մտցվել (ժամը 23:00-ից մինչեւ 07:00-ն):

ՀՀ բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում/կացության վայրերում»,- դեսպանության հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր