211652_close_icon
views-count3066 դիտում article-date 18:48 08-12-2016

Աստանայում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառ, որի մասնակիցն էր նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը

Ղազախստանում գործող Դեսպանների կանանց ընկերակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին Աստանայում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին մասնակցեցին Ղազախստանում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններ և միջազգային կազմակերպություններ: Տոնավաճառին առանձին տաղավարով ներկայացված էր նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Հայաստանի տաղավարում ներկայացված էին հայկական արտադրության ապրանքատեսակներ, մասնավորապես, հայկական լեռնաշխարհում աճող մրգերից և բանջարեղենից պատրաստված պահածոներ, կոմպոտներ, բնական հյութեր, գինիներ, կոնյակներ, ինչպես նաև Ղազախստանում հաստատված հայերին պատկանող ընկերություններում արտադրված մթերքներ և հուշանվերներ: Հաստատված ավանդույթի համաձայն՝ վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվեց Դեսպանների կանանց ընկերակցության հիմնադրամին։

Նմանատիպ նյութեր