2226 դիտում
15:13 09-01-2022
Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքների փաստով քրեական գործեր են հարուցվել
ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից: Այս մասին tass.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին»)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ երեքից մինչև հինգ տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունվարի 7-ին անհայտ անձինք պայթյունի սպառնալիքներով նամակներ են ուղարկել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին: Նրանք պահանջում էին Ղազախստանի տարածքից դուրս բերել երկրների զորքերը։ Շենքերը հետազոտվել են, պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3967 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1090 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին