7379 դիտում
15:04 10-01-2022
Հայը ծնվում է հայրենասեր. հարցազրույց Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Երիցյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:
Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ:
Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում Արցախյան, Ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակից Աշոտ Երիցյանը: Նրա հետ իր անցած ուղու ու հայրենասիրության մասին կայացած հարցազրույցը ներկայացնում եմ իմ ընթերցողին:
-Մի քանի խոսքով պատմեք ձեր մասին Ինչպես որոշեցիք մեկնել ռազմաճակատ
Ես՝ ՀՀ ԵԿՄ անդամ ազատամրտիկ Աշոտ Ռազմիկի Երիցյանն եմ ծնվել եմ 1958թ., Կրասնասելսկի շրջան գյուղ Արծվաշենում: 1990-94թթ. <<Արցախ>> գնդի կազմում ակտիվ մասնակցություն եմ ունեցել ՀՀ և Արցախի ինքնապշտպանական մարտերին:
Մասնակցել եմ նաև Ապրիլյան քառօրյա պատերազմներին: Սկզբնական շրջանում մեկնում էինք կամավորության սկզբունքով,քանի որ այլ ելք չկար, ե´րբ վտանգի մեջ էր մեր հայրենքը, մե´ր հողը, այդ ժամանակ առանց մի վայրկյան երկմտելու վերցրեցի զենքս և գնացի:
-Հավատում եք, որ կգա համախմբան ժամանակները:
-Վստսհ եմ՝ կգան համախմբման ժամանակները, ուղղակի դրա համար ժամանակ է հարկավոր: Մենք՝ ժողովուրդս պետք է հասկանանաք, որ ուժը մեր միասնականության մեջ է, և ոչ մի ուրիշ ուժ չի կարող կոտրել միասնական ժողովրդին:
-Հայրենասեր մարդու ձեր բնորոշումը
-Մի բան կարող եմ ասել հայը ծնվում է հայրենասեր: Մենք բոլորս պարտավոր ենք սիրել և գնահատել մեր հայրենիքի սահմանին կանգնած զինվորին: Եվ ամեն անհատ պետք է հասկանա,որ անկախությունը,որը մենք այժմ ունենք ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով:
-Ինչը կոտրեց միասնականությունը մեր ժողովրդի մեջ
Երիտասարդ զինվորների չեմ վախենա այդ բառից ՀԵՐՈՍՆԵՐԻ մահն է կոտրում մարդկանց, մնացածը տանելի է: Հազարավոր տարիներ առաջ երբ լավագույն զենքը քարե դանակն էր այսօր մեր երկրում հայի կամքը կոտրելու արդյունքում միակ զենքը որ կարողանում ենք ստեղծել դա փայտից տաշված դանակն է ։ Բայց ես վստահ եմ, որ գալու է օրը, որ մենք ոտքի ենք կանգնելու և մեզ հաղթելը անհնարին է լինու:
-Ինչպիսի հատկություններով է նշանավորվում ու դրսևորում իրեն իսկական հայրենասերը:
Հայրենասեր մարդու համար գոյություն ունի մի ուրիշ աշխարհ որը մեզ ՝ անհատիս անհասանելի հասկացություն է նա իր ամեն մի կաթիլ արյամբ և ամբողջ էությամբ է զգում հայրենիքը։
-Որքան հաճախակի եք մասնակցում հայրենասիրական միջոցառումների և ինչպիսի բնույթ են կրում դրանք։
Բոլոր միջոցառումներին մասնակցում եմ անխտիր,քանի որ դա իմ ապրելակերպն է: Գրեթե ամեն մի միջոցառում հիշեցնում ինձ իմ անցած ուղու և իմ անմահացած ՀԵՐՈՍ ընկերների մասին:
- Քանի որ դուք մասնակցել եք արցախյան բոլոր պատերազմներին, ինչպիսի տպավորություններով էիք վերադառնում զինվորների հետ հանդիպումներից հետո: Ինչ հետաքրքիր դեպք կպատմեք այդ պատերազմական օրերից
Ամեն անգամ ավելի ու ավելի եմ հիանում մեր հայրենասեր զինվորներով:Ամեն անգամ վերադռնալուց զգում եմ, որ կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին և քնել, քանի որ նրանց նման քաջարի մարտիկներն են պահում մեր սահմանները: Հենց պատերազմը ինքն ին զավեշտ է, երբ դեմ առ դեմ կանգնում ես կյանքի ու մահավան սհմանաին,երբ ամեն վայրկյան մտածում ես քո կնոջ և երեխաների մասին, որ օր առաջ վերադառնաս գիրկդ առնես և բաց չթողնես,բայց հենց այդ պահին հսկանում էս, որ Հայրենիքն էլ է քո երեխան ՝ ով այս պահին ամենաշատը ունի մեր նման մարտիկների կարքը:
-Զինվորների արձագանքը ձեր հետ հանդիպումների մասին
Շատ ջերմ են ընդունում, կարծես հարյուր տարվա ընկեներներս լինեն: Անխտիր բոլորը իմ որդիներն են: Ամեն անգամ դիրքեր այցելելիս, ես ինձ այնքան ուժեղ եմ զգում, որ լինում եմ զինվորի կողքին, զրուցում նրանց հետ,կիսվում իմ տիրապատած մարտական հնարքներով և հենց այդ պահին էլ զինվորը զգում է, որ ինքը մենակ չէ:
-Արդյոք ներկայիս սերունդը լավ է ճանաչում մեր ազգային հերոսներին
Այո, միանշանակ ճանաչում է և դրա վառ օրինակը Եռաբլուրում անմահացած մեր տղաներն են, ովքեր առանց մի վայրկյան երկմտելու իրնեց կյանքով ապացուցեցին,որ հայ մայրերը ծնել են և կծնեն ազգի ՀԵՐՈՆԵՐ:
-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:
Ամեն անգամ սահման գնալիս կարծես առաջին անգամ այտեղ լինեմ այնպես եմ շփոթվում,թվում է թե նորակոչիկ եմ: Մի պահ նստելով խրմատում հայցքս սառում է մի կետի և կարծես նորից վերապրում եմ են ցավն ու ուրախությունը, որ ունեցել եմ իմ զինակիցների հետ,ովքեր հիմա ցավք մեզ հետ չեն: Եվ հենց այդ պահերին կարծես օդում սառած լինի պատերազմի ժամանակ անցկացաված ամեն մի դրվագ:
-Քանի որ հունվարի 28-ին նշվելու է,ինչ ուղերձ ունի այն ձեր համար։
Այս վերջի երկու պատերազմներից հետո հունվարի 28-ը, տոն չէ բնավ, այլ հիշատակի ու խոնարհման օր է: Այդ օրը հաղթած հայ զինվորի, սահմանին կանգնած կամավորի, վիրավոր ու հաշմված անպարտ քաջորդու, անհետ կորած, գերության մեջ գտնվող, տունդարձի հույսը միշտ սրտում պահած մեր ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐՆԵՐԻ, Ձեր մատաղ կյանքով մեզ կյանք պարգևած հավերժի ճամփորդ անմահ Նահատակների օրն է: Խոնարհվում եմ Ձեր բոլրի առջև:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Աշոտ Երիցյանի անձնական արխիվից

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
7025 դիտում
22:16 05-10-2022
Հայը տականք չէ, հայը պարծանք է․ Արթուր Ասատրյան. Բաց TV. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
451 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա
550 դիտում
17:34 29-10-2024
Ադրբեջանն Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում
502 դիտում
16:59 29-10-2024
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան