4215 դիտում
09:01 11-01-2022
Պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա էլ կգնար Մոսկվա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միքայել Հարությունյանի օրինակով պաշտոնի ազատումից հետո Մոսկվա է գնացել նաեւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը: ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ նա այնտեղ է գնացել կարճ ժամանակով, սակայն փաստ է` ազատումից հետո նա մեկնել է Մոսկվա եւ մինչ օրս այնտեղ է:
Իսկ, ահա, պաշտպանության մյուս նախարար Վաղարշակ Հարությունյանը այլ կարգավիճակով է Մոսկվայում. նա հունվարի 5-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Ստացվում է, որ պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
24658 դիտում
12:06 07-11-2019
Ազատումից հիասթափված չեմ, բայց պարոն վարչապետ, ճշտեք ինչ մասնագետի եք ազատել աշխատանքից. Ի. Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3416 դիտում
13:29 17-05-2014
Հայկական ֆուտբոլը լինելու է մի ուրիշ հանգրվանում. Ռուբեն Հայրապետյան
Այս բաժնից
1318 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»