211652_close_icon
views-count3843 դիտում article-date 21:07 11-01-2022

ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփում է 2021 թվականը

2021 թվականին՝ 2020թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ վերանորոգվել և վերատեղադրվել են անսարքները, ձեռք են բերվել նորերը: Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։

ՓԾ ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեությունը՝ կապի կազմակերպման, տեխնիկական, ծրագրային ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման և այլ ուղղություններով: Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը:

ՓԾ կապի մասնագետների կողմից համայնքներում իրականացվել են բնակչության ազդարարման միջոցառումներ, կազմակերպվել են ուսումնավարժության ամբողջական առցանց հեռարձակում: «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ ծավալված թվով 12 տեղամասերում իրականացված փրկարարական աշխատանքներն օնլայն արտապատկերվել են կառավարման կենտրոնի օպերատիվ շտաբում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված տեսապատի վրա: Ուսումնավարժության ընթացքում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներում առաջին անգամ օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և ռոբոտ՝ փրկարարական աշխատանքների տեսաձայնային օնլայն դիտման նպատակով:

Հաշվետու տարում ուսումնասիրվել և մասնագիտական եզրակացություն է ներկայացվել ՓԾ ստորաբաժանումների կողմից մշակված ավելի քան 7000 իրավական ակտի և այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ: Մշակվել են երեք տասնյակից ավելի պլաններ, ծրագրեր և հաշվետվություններ։ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության աշխատակիցները մասնակցել են 3 միջազգային ծրագրի, 8 միջազգային աշխատաժողովի, սեմինարների և դասընթացների։

Նմանատիպ նյութեր