211652_close_icon
views-count2237 դիտում article-date 21:45 12-01-2022

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ քաղաքական երկխոսությանը

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս նախաձեռնած իմաստալից քաղաքական երկխոսությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ Լեհաստանը հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացման խթանմանը:

Մենք այս հարցում աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Լեհաստանի նախագահած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր