3841 դիտում
09:37 13-01-2022
Ինչ քայլերի կդիմի ՔՊ-ն Վանաձորում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։
Ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը իշխանությանը ձեռնտու է այնքանով, որ մանդատները դնելուց հետո ՔՊ-ականներն ամենատարբեր պատրվակներով ու օրենսդրական մտացածին դրույթներով կարող են ձգձգել նոր ընտրությունների կազմակերպումը, ու գործադիրը քաղաքապետի պարտականությունները կատարողի կնշանակի։ «Ես նման սցենարի մասին տեղյակ չեմ, բայց ոչ մի բան բացառված չէ։
Ամեն բան կախված է նրանից, թե ինչով կավարտվեն դատական գործընթացները, կամ ավագանու նիստերի ժամանակ ինչ համագործակցություն, գործընթացներ կլինեն։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց պետք է այնպես անել, որ քաղաքի կառավարումը չտուժի»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Իշխանություններին, փաստորեն, ձեռնտու է անգամ ԺՊ-ի տարբերակը, միայն թե հանրապետության երրորդ քաղաքի կառավարումը ձեռքներից չգցեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
11586 դիտում
22:16 18-11-2017
«Լուսավոր Հայաստանը» կդիմի Կառավարությանը` Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով. Tert.am
Այս բաժնից
2077 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1546 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»