211652_close_icon
views-count2149 դիտում article-date 13:19 13-01-2022

Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում սուբվենցիաների տրամադրման կարգի մեջ փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյանը նշեց, որ նախորդ տարիներին սահմանամերձ համայնքներ եւ բարձր լեռնային համայնքները մի տողում էին, այս փոփոխությամբ դրանք առանձնացվել են, սահմանամերձ համայնքներին տրվող պետական աջակցության մասը մեծացնելու համար:

«Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին. Հաշվի առնելով կառավարության մտադրությունը մեր համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու, տոկոսադրույքները փոխվել են: Նվազագույն շեմը սահմանվել է 70 տոկոս՝ անկախ Երեւանից բնակավայրի հեռավորությունից, եւ սահմանամերձ ու բարձրլեռնային համայնքներում մինչեւ 80 տոկոս կառավարության մասնակցությամբ:

Հաշվի առնելով, որ որոշ համայնքներում բացակայում է գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն: Նոր ուղղություն է նաեւ ապաստարանների կառուցումը, որով համայնքներին հնրավորուոյուն ենք տալիս կռավարության աջակցությամբ այդ ծրագրերն իրականացնել»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ կառավարության աջակցության չափը մեծացրել է ոռոգման եւ խմեռլու ջրերի համակարգերի եւ ասֆալտապատման ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ այս փոփոխությունների հիմքում կառավարության ծրագիրն է Հայաստանում 5 տարում 500 նոր մանկապարտեզ կառուցելու. «Այս փոփոխությամբ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով: Շահագործումից հետո համայնքը պետք է մանկապարտեզի կարիքները հոգա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր