211652_close_icon
views-count577 դիտում article-date 13:58 12-09-2024

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը. որոշումը կայացվել է այսօրվա նիստում

ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի «Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազիֆիկացում» սուբվենցիոն ծրագիրը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է 2023 թ. հոկտեմբերի 18–ին։ Սուբվենցիոն այս ծրագիրը 2024 թ. հունիսի 14–ին ներկայացվել է միջգերատեսչական հանձնաժողովին, որտեղ քննարկվել և հավանության է արժանացել»,– ասված է որոշման մեջ։

Նշվում է` քանի որ ծրագրի իրականացման համար համայնքի մասնաբաժինը վճարելու էր «Վարդանյան ընտանեկան հիմնադրամը», և նախատեսված ֆինանսական միջոցները հնարավոր չէր տեղափոխել 2024 թ., այդ պատճառով համայնքը, հրատապությունից ելնելով և չսպասելով ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշմանը, 2023 թ. իրականացրել է գնման գործընթացներ, ընտրել կապալառու կազմակերպություններ, կնքել պայմանագրեր և իրականացրել շինարարական աշխատանքներ:

Այժմ ՀՀ կառավարությունն իրականացնում է իր մասնաբաժին համաֆինանսավորումը՝ կապալառու կազմակերպություններին վճարելով շուրջ 152,95 մլն դրամ։

Նմանատիպ նյութեր