1736 դիտում
23:40 13-01-2022
Եթե շարունակենք խաղաղություն մուրալ՝ մի օր Երևանը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո.Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
AD TV «Հարցազրույցի» ժամանակ պատմաբան Գևորգ Մելքոնյանն ասաց, որ Իլհամ Ալիևի հայտարարություններում կա մեկ դրական բան՝ նա պարզ ու բացահայ խոսում է իր նկրտումների ու ձեռնարկելիք քայլերի մասին։ Պատմաբանը հույս է հայտնում, որ Ալիևի այս հայտարարությունները կսթափեցնեն հայ հասարակությանը ու կհանեն նրան ինքապահպանման բնազդի թմրեցված վիճակից։
Մելքոնյանը նշում է, որ հայկական իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում Արդբեջանի հայտարարություններին, ամենայն հավանականությամբ իրավիճակը չսրելու համար, սակայն չեն հասկանում, որ դա ոչ մի լավ տեղ չի հասցնի։ Մտահոգիչ է համարում նաև հասարակության վիճակը և հույս հայտնում, որ հասարակությունը վերջապես կարթնացնի իր ինքնապահպանման բնազդը։
Պատմաբանը շեշտում է, որ մեզ մոտ համընդհանուր մի խնդիր կա՝ մեր հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է սոցցանցերում, այնինչ գործուն քայլեր են անհրաժեշտ տնտեսությունը, բանակը և մյուս ոլորտները արագ ոտքի կանգնեցնելու համար, բացի այդ շատ ջանքեր հարկավոր չեն, իսկ միջոցներ միշտ կարելի է գտնել։ Մելքոնյանը գտնում է, որ այս բարձիթողի վիճակին պետք է վերջ տրվի ու միայն ամուր բռնուցքը կարող է կարգի բերել երկրում տիրող այս իրավիճակը։
Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին ու եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ կորուստը լինելու է Զանգեզուրը։ Նա նշում է, որ թուրքերն այժմ շեշտը դնում են Զանգեզուրի միջանցքի վրա, ինչից հետո Հայաստանը բացարձակապես ոչ մի կերպ հետաքրքիր չի լինի աշխարհի որևէ երկրի վրա ու ցանկացած պետություն կարող է օկուպացնել Հայաստանի տարածքները։ Դա բավականին իրատեսական սցենար է, եթե շարունակվի խաղաղություն մուրալու քաղաքականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3508 դիտում
18:22 31-12-2019
2020 թվականին Սփյուռքում հայկական դպրոցները պիտի շարունակենք ավելացնել. Մելքոնյան համաշխարհային նախաձեռնություն
Այս բաժնից
865 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
820 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1234 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի