1152 դիտում
09:35 19-01-2022
Հեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասով։ Բանն այն է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։
Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ նա աջակցում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հետաքրքիր է, որ երեքուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ 2008 թվականի դեպքերին վերաբերող վճիռները ակտիվացել են։ ՄԻԵԴ-ից մի վճիռ էլ նախորդ տարվա սեպտեմբերին էր եկել՝ կրկին Փաշինյանի դիմումի հիման վրա, սակայն այս անգամ ֆինանսական պահանջ առկա չէր։
Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա իսկապես հարց է առաջանում` ՄԻԵԴ-ի իրար հետեւից վճիռները ինչո՞ւ հիմա եղան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1903 դիտում
12:14 02-07-2019
Թավշյա հեղափոխությունից հետո ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը
Այս բաժնից
1825 դիտում
11:29 31-01-2025
Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութում պատկերվածներն Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
1897 դիտում
10:25 30-01-2025
«Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
1426 դիտում
09:03 30-01-2025
Եվս մեկ հայկական թիմ՝ ՈՒՀԱ-ի բեմում. «Փաստ»