2711 դիտում
09:41 21-01-2022
ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
Թեեւ նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետեւաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքել տեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա:
Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, եւ նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաեւ գինովցած պատգամավորներ, որոնք չին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն:
Հավելենք, որ ԱԺ աշխատակազմը երեկ շրջաբերական էր իջեցրել՝ հորդորելով ԱԺ մտնող աշխատակիցներին ալկոհոլ, թմրանյութ կամ հոգեմետ այլ ազդեցության տակ ԱԺ վարչական շենքում չլինել, հակառակ դեպքում «կասկածյալները» կտարվեն ալկոհոլի կամ թմրայութի ազդեցությունը ստուգող կառույց՝ ընդհուպ հարկադրանքով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1765 դիտում
10:01 06-07-2016
Խորհրդարանում զգալիորեն կավելանան կին պատգամավորները. «Ժողովուրդ»
1870 դիտում
10:39 28-05-2014
ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում գրել․ Ժողովուրդ
1771 դիտում
09:19 05-03-2022
ՔՊ-ական պատգամավորները կուլ գնացին համընդհանուր որոշմանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
895 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1171 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2452 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ