1774 դիտում
09:19 05-03-2022
ՔՊ-ական պատգամավորները կուլ գնացին համընդհանուր որոշմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ մերժեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախագիծը, որով նա առաջարկում էր հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը: Այսօրվա դրոթյամբ վարձով ապրող զինծառայողներից 81-ը խարդախության հոդվածով դատապարտվում են, քանի որ վարձավճարի պայմանագիր կնքել են մեկի հետ, բայց ապրել այլ բնակարանում:
Պատգամավորի նախագիծը կօգնի այսուհետ խուսափել քաշքշուկից և վերջապես ազատել վարձով ապրող զինծառայողներին դատապարտվելու հեռանկարից: Եվ չնայած այն մերժվեց, կային իրականում իշխանական պատգամավորներ, որոնք ընդամենը կուլ գնացին համընդհանուր որոշմանը, ու դա պարզ երևաց դահլիճում:
Օրինակ՝ Սերգեյ Բագրատյանը նիստի ընթացքում խոսեց, խիստ կարևորեց նախագիծը, սակայն չմասնակցեց քվեարկությանը և իր կողմ դիրքորոշումը չամրագրեց քվեարկությամբ: Գուրգեն Մելքոնյանը ևս կողմ էր նախագծին, հանձնաժողովի նիստում էլ կողմ էր քվեարկել, երեկ դեմ քվեարկեց դահլիճում: Հետաքրքիր էր, որ ՔՊ-ականներից ոմանք՝ Տրդատ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը ու էլի որոշները, կողմ քվեարկեցին Թագուհի Թովմասյանի նախագծին, ապա շտապ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ դարձնելով դեմ:
Սոնա Ղազարյանն ու Լուսինե Բադալյանն էլ ձեռնպահ էին քվեարկել, ապա հայտարարել, թե դեմ են: Հայկ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Քրիստինե Պողոսյանը, դահլիճում լինելով, չմասնակցեցին քվեարկությանը։ Արդյունքում նախագիծը ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1534 դիտում
10:44 03-12-2022
«Գնացին ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. է՞ս էր ձեր պայքարը». «Ժողովուրդ»
5079 դիտում
21:05 15-04-2014
Կույսերը գնացին խանութ ու չտեսան փեսային
Այս բաժնից
916 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2473 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ