1515 դիտում
16:43 21-01-2022
ԱԱՏՄ չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը․ քննարկում Տեսչական մարմնի կառավարման խորհրդում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի քննարկմանն է ներկայացվել՝
1․ ԱԱՏՄ 2021 թվականի տարեկան հաշվետվությունը,
2․ Որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունները,
3․ ԱԱՏՄ 2021 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է 2021 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ չնայած նախորդ տարվա գերծանրաբեռնվածությանը, ԱԱՏՄ-ն հաջողությամբ կատարել է թե՛ հաստատված տարեկան ստուգումների և գործունեության հաստատված միջոցառումները, և թե՛ ահռելի մեծ քանակի չպլանավորված միջոցառումները։
ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանի խոսքով՝ Տեսչական մարմնի չպլանավորված աշխատանքները մի քանի անգամ ավելի են եղել, քան պլանավորածը։
Թ․ Հակոբյանը ներկայցրել է Որակի ապահովման վարչության հաշվետվությունները և Տեսչական մարմնի 2021 թ-ի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը։
Որոշվել է նախագծի խմբագրված տարբերակը (հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները) երկօրյա ժամկետում ներկայացնել Խորհրդին՝ էլեկտրոնային քվեարկության։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի
իրազեկման, խորհրդատվության և հանրության
հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր
4101 դիտում
15:13 30-10-2018
Մակրոնը չպլանավորված հնգօրյա արձակուրդ է վերցրել հոգնածության պատճառով. Franceinfo
66466 դիտում
14:29 24-02-2022
Երևան-Մոսկվա 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ռուսական ավիակարգավարների հրահանգով
Այս բաժնից
601 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
4027 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը