211652_close_icon

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

views-count1235 դիտում article-date 14:57 21-05-2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- հայտնում է ՊՆ-ն:

Նմանատիպ նյութեր