2921 դիտում
12:00 30-01-2022
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ «արհեստական կրքեր բորբոքելու փորձերի» վերաբերյալ, գրում է auroranews.am-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։
Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է նաև մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գ.Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։
«Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,-նշվում է հայտարարությունում։
Նշենք, որ տեղեկատվություն էր տարածվել, որ հունվարի 28-ին ադրբեջանական լոբբիի ջանքերով Մոսկվայում խափանվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 30-ամյակին նվիրված միջոցառումը, որում ներառված էր նաև Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը։

Նմանատիպ նյութեր
1255 դիտում
15:22 01-06-2020
Սիրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21241 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու