1732 դիտում
10:14 01-02-2022
Ովքեր են դեպի Ստամբուլ չվերթի առաջին ուղևորները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին դեռ ազատ ավիատոմսեր կան: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո:
Մեզ հայտնի դարձավ, որ Ստամբուլ մեկնող քաղաքացիների թվում կան նաեւ գործարարներ, հատկապես՝ առեւտրականներ, որոնք թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման արդյունքում օդային ճանապարհով պատրաստ են սկսել իրենց առեւտրային հարաբերությունները թուրք գործընկերների հետ:
Տեղեկացնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Բացի այս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ։
Փետրվարի 2-ին եւ 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: Թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսի արժեքը փետրվարի 3-ի համար կազմում է շուրջ 54 հազար դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2429 դիտում
10:34 22-04-2015
Ստամբուլ-Երևան չարթերային չվերթը չեղյալ է հայտարարվել, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն չվերթի համար ժամ չի տրամադրել. ՉԻ
1480 դիտում
13:57 01-03-2016
Կաշառք տալու մեղադրանքով բերման է ենթարկվել հետախուզվողը՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
3445 դիտում
22:53 02-09-2021
Երևան-Թբիլիսի չվերթի ուշացման պատճառով ուղևորները մնացել են օդանավակայանում
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»