22626 դիտում
16:38 01-02-2022
ԱՀ քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշում, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:
Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում է 2 տարի վավերականության ժամկետով:
Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով:

Նմանատիպ նյութեր
7259 դիտում
11:57 12-05-2016
Փոփոխություն է կատարվել սովորողների փոխադրման և ավարտման կարգում
3904 դիտում
23:40 01-02-2022
Արցախի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր հատկացնելու կարգում փոփոխություն է արվել
2154 դիտում
13:32 06-08-2020
Գիտության ու կրթության ոլորտում նվաճման համար զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն արվեց
Այս բաժնից
649 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
577 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1000 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը