5866 դիտում
23:35 01-02-2022
«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ ընդլայնում է իր գործունեության շրջանակները
Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք՝ երկամսյա ապօրինի կալանավորումից հետո ազատ արձակվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյան-Երկաթը։ Սա, անշուշտ, հաղթանակ է, բայց ոչ վերջնական։
Կալանավայրերում են գտնվում դեռևս մի խումբ հայրենանվեր հայորդիներ՝ Գորիսի և Վանաձորի ընտրված քաղաքապետեր Առուշ Առուշանյանը և Մամիկոն Ասլանյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը և այլք։
Շարունակվում են քաղաքական հետապնդումները նույն Աշոտ Մինասյան -Երկաթի, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, «Հայոց ազգային գվարդիա»-ի հիմնադիր-նախագահ Արշակ Զաքարյանի, համակարգող Տիգրան Չոբանյանի, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Սոնա Աղեկյանի և ուրիշների նկատմամբ։ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը համոզված է, որ այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը և քաղաքական հետապնդումները ՀՀ-ում կազմաքանդում են իրենց «ժողովրդական բաստիոն» հռչակած երկրի ժողովրդավարության վերջին փշրանքները։
Ակնհայտ է, որ այս հետապնդումների հիմնանպատակը գործող իշխանության արդեն իսկ նշմարվող օրհասը երկարաձգելու հուսահատ փորձ է։ Ելնելով այս ամենից՝ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ ընդլայնում է իր գործունեության շրջանակները և իր պաշտպանության տակ է վերցնում ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող բոլոր այլախոհներին։
Կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան կառույցներին և անհատներին, նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երկրի գոյությանն ու ապագային սպառնացող վտանգների հանդեպ, միավորվել և համատեղ ջանքերով նպաստել ստեղծված իրավիճակից Հայրենիքը դուրս բերելու գործին։
«Աշոտ Մինասյանի և բոլոր քաղաքական
հետապնդումների ենթարկվածների
պաշտպանության խորհուրդ»

Նմանատիպ նյութեր
927 դիտում
16:47 10-09-2014
ՀՀ կառավարությունը և Microsoft-ը ընդլայնում են համագործակցության շրջանակները
968 դիտում
11:33 30-12-2014
Թեհրանը և Մինսկը ընդլայնում են համագործակցության շրջանակները
1212 դիտում
19:28 19-02-2016
Նորք-Մարաշն ընդլայնում է համագործակցության շրջանակները
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր