211652_close_icon
views-count1215 դիտում article-date 19:28 19-02-2016

Նորք-Մարաշն ընդլայնում է համագործակցության շրջանակները

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի միջև համագործակցության ծրագրերի շրջանակներում, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու նպատակով, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան էր այցելել Ստեփանակերտի քաղաքային տեսչության և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանը: Նշված հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են վերահսկողության գործառույթներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արդեն Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելությունը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաք կազմակերպելու, խնդիրներին տեղում ծանոթանալու և, փորձի փախանակման ծրագրի համաձայն, քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր