211652_close_icon
views-count33871 դիտում article-date 22:40 02-02-2022

Արտակարգ դեպք Երևանում. Ոստիկանությունը պարզում է՝ ով կամ ովքեր են փորձել Երևանի կենդանաբանական այգում ուղտին և 2 կուլաներին թունավորել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի»  ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում  ուղտի և 2 կուլաներին ազատավանդակներում  անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել, փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր