2442 դիտում
10:01 03-02-2022
Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝ նոր կոստյումով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկարատեւ փնտրտուքներից ու տարբեր անուններ շրջանառելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես գտել է արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինողին։ Կուսակցության վարչությունը հաստատել է որպես նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վահագն Խաչատրյանն այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ սոսկ տեղապահ է լինելու։
«Ինչպես գիտեք, կառավարությունն արդեն իսկ լծվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործին: Դատելով ստացվող տեղեկություններից եւ վերլուծություններից՝ պետք է ասել, որ ձեւավորված սահմանադրական փոփոխությունների խորհրդի առջեւ խնդիր է դրված երկրի կառավարման մոդելի փոփոխություն կազմակերպել՝ խորհրդարանականից, ըստ երեւույթին, նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնել։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ենթադրաբար ընտրվող Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝ նոր կոստյումով ու առավել ընդգրկուն լիազորություններով»,- նշեց պատգամավորը։
Հավելենք, որ, ըստ քաղաքագետների ու վերլուծաբանների, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանը կանցնի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելի սեփական իշխանության անցնցում վերարտադրության համար, այդ պաշտոնը Նիկոլ Փաշինյանին կանցնի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1649 դիտում
15:08 09-07-2021
Մեղքի և դրան հետևող պատժի հասցեատերը ոչ այնքան անհատ-ղեկավարն է, որքան նրան ընտրած ժողովուրդը. Սենոր Հասրաթյան
4453 դիտում
22:41 27-12-2019
«Վեսթ Հեմի» ֆուտբոլիստը Ձնե մարդու կոստյումով, «Լամբորջինիով» ընթանալիս մխրճվել է շինության մեջ
12677 դիտում
09:21 15-04-2014
Ո՞վ կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը․ Ժողովուրդ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»