58603 դիտում
21:11 06-02-2022
Լոռու մարզում ոստիկանները հայտնաբերել են որսագողին, ով աղվեսի ապօրինի որս է իրականացրել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ոստիկանության մարզային վարչությունների և ոստիկանության բաժինների պետերին խիստ հանձնարարական է իջեցվել, որպեսզի ոստիկանները տեղում ակտիվ պայքար տանեն որսագողության դեմ:
Որսագողության դեմ պայքարի աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի շրջանակում ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության հերթական դեպքն են բացահայտել փետրվարի 2-ին:
Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել:
Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի:
Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ:
Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել:
Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում:
Արայիկ Խ.-ն բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
50350 դիտում
20:29 24-06-2019
Սյունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են հերթական որսագողին, ում Niva-ում հայտնաբերվել է սպանված կաքավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1372 դիտում
14:27 06-03-2023
ԲԸՏՄ-ն հայտնաբերել է տափաստանային արտույտների ապօրինի որս Արագածոտնում
1261 դիտում
19:57 13-04-2015
Մեղադրանք է առաջադրվել` այծյամի ապօրինի որս կատարելու համար
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)