1382 դիտում
09:37 10-02-2022
Պատգամավորների շրջանում դժգոհություն կա, թե իրենց արհամարհում են․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական թիմում պարբերաբար բավականին կոնֆլիկտային վիճակներ են ծագում: Ի մասնավորի, խնդիր կա այն առումով, որ նախարարները, որոնք պարտավոր են ներկա գտնվել խորհրդարանում ոլորտային հարցերի ներկայացման ու քննարկման գործընթացին, ուղղակի չեն ներկայանում։
Նրանք խորհրդարան են գալիս միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, բայց պատվից վեր են համարում որևէ օրինագիծ ներկայացնել, թեկուզ չափազանց մեծ կարևորություն ունեցող:
Ի դեպ, նրանք, որպես կանոն, չեն մասնակցում ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին, այլև լիագումար նիստերին։ Հիմնականում խորհրդարան են «գործուղվում» փոխնախարարները։ Այս օրերին ընթացող հերթական քառօրյայի շրջանակներում վերջին երկու օրերին քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց կեսը սահմանադրական օրենքներ են եղել, բայց փաստացի ոչ մի նախարար չի ներկայացել ԱԺ։
Թերթի տեղեկություններով, այս առումով իշխանական ուժի որոշ պատգամավորների շրջանում ընդգծված դժգոհություն կա, թե իրենց ուղղակի արհամարհում են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8718 դիտում
19:16 03-07-2017
Հանրության շրջանում արդարության վերաբերյալ դժգոհություն կա, որը պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով. տնտեսագետ
5259 դիտում
09:13 12-12-2018
Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհություն կա․ «Փաստ»
2023 դիտում
22:20 23-03-2014
Ի՞նչ է լինում երբ արհամարհում են խոսքը
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»