1159 դիտում
09:49 10-02-2022
ՔՊ-ն մի կերպ անցկացրեց սահմանադրական օրենքը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարողացավ մի կերպ անցկացնել ՀՀ օրենքների նախագծերը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցի քվեարկությունը. բանն այն է, որ սա սահմանադրական օրենք է, եւ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 76-րդ հոդվածի, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։
107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը 65-ն է, իսկ նախագիծը երեկ ընդունվեց 66 կողմ ձայնով, այսինքն՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Նախ նշենք, որ այս օրենքով Վճռաբեկ դատարանում ստեղծվելու են քաղաքացիական եւ վարչական պալատներ։
Այսպիսով, ուսումնասիրելով քվեարկության պատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ բացակաների թվում են եղել Ալեն Սիմոնյանը (կատարում է նախագահի պարտականությունները), Գուրգեն Արսենյանը (կողմ քվեարկության մասին գրություն էր թողել), Տաթեւիկ Գասպարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը եւ Քրիստինե Պողոսյանը։
Նկատենք՝ երեկ քվեարկված մի քանի նախագծերի դեպքում կային ՔՊ-ականներ, որոնք չէին մասնակցել, սակայն սահմանադրական օրենքի դեպքում մի մարդու պես քվեարկել են։ Այսինքն՝ սահմանադրական օրենքներ անցկացնելու պարագայում ՔՊ-ն կարող է բախվել խնդրի եւ մի կերպ անցկացնել դրանք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3889 դիտում
10:49 20-04-2019
ՍԴ-ն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ հոկտեմբերի 2-ին ընդունված փոթորկահույզ օրենքը սահմանադրական է․ «Ժողովուրդ»
2715 դիտում
09:37 30-06-2020
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքը փոխում են․ «Ժողովուրդ»
887 դիտում
16:15 07-02-2014
Ինչ կլինի կենսաթոշակային օրենքը սահմանադրական ճանաչելու դեպքում
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»