1428 դիտում
10:53 16-02-2022
Արցախը հեռանկար չունի Ադրբեջանի կազմում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանը պարբերաբար կեղծ լուրեր է հրապարակում հայկական կողմից կրակոցների մասին՝ նպատակ հետապնդելով հետագայում դիմելու ռազմական գործողությունների եւ դրա մեղավորությունը բարդելու հայկական կողմի վրա։ Մինչդեռ հաստատված փխրուն հրադադարը խախտվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ դարձած բնակավայրերի, այնպես էլ Արցախի Հանրապետության գյուղերի եւ բնակավայրերի ուղղությամբ։
Ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով Բաքվի իշխանությունները ձգտում են վախի մթնոլորտ ստեղծել՝ ստիպելով հեռանալ իրենց բնակավայրերից եւ համակերպվել նվաստացուցիչ պահանջներին։ Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահի նպատակն է հայաթափել Արցախը եւ փակել արցախյան հիմնախնդիրը, վկայում է հենց ինքը: Այսպես՝ նախօրեին Արցախի Հանրապետության բռնազավթված Ակնա կատարած այցի ժամանակ Ալիեւն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է «խաղաղության պայմանագիր» կնքվի «երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»։
Վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ Ալիեւը մոռանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից միջազգային իրավունքը։ Ավելին՝ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնացել է, որ ներկայումս Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում, «այդ թվում՝ ռազմական զարգացման ոլորտում», ինչն ավելի կուժեղացնի Ադրբեջանը եւ «պատասխան կդառնա ռեւանշիստական ուժերին, որոնք բարձրացել են Հայաստանում»։ Նկատենք, որ հազիվ թե որեւէ այլ երկրի ղեկավար կարող է թույլ տալ իրեն նման վարքագիծ եւ բառապաշար՝ առավել եւս ներկայանալով որպես հաղթող կողմ։
Ալիեւի այս հայտարարությունների լավագույն պատասխանը (թեեւ հնչել է նախապես) տվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում իր երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ բացարձակապես անընդունելի է այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որի արդյունքում Արցախը կարող է դառնալ Ադրբեջանի մաս։ «Ադրբեջանի կազմում մենք հեռանկար չունենք։ Մեր խնդիրները եւ դրանց լուծումները մեզանից են կախված։ Եթե մի հասարակություն, որն ամուր կանգնած է իր դիրքերում եւ ասում է, որ երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում, ի՞նչ պետք է անի աշխարհը, մի՞թե ցեղասպանություն պետք է իրականացնեն»,- ասել է Բաբայանը՝ շարունակելով, որ նման զարգացում հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հասարակությունն այնքան բարոյալքվի, որ չունենա որեւէ նպատակ ու արժեք, եւ որի համար կարեւոր լինի միայն ուտելը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1389 դիտում
09:43 21-10-2022
Ժողովրդավարական Արցախը չի կարող լինել ավտորիտար Ադրբեջանի կազմում․ «Հայաստանի Հանրապետություն»
2992 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
1397 դիտում
13:01 27-03-2021
Դիակը վարչապետ մնալու ոչ մի հեռանկար չունի. Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»