211652_close_icon
views-count1523 դիտում article-date 13:11 16-02-2022

Լարիսա Ալավերդյան. Ալիեւի սպառնալիքներն ուղղված են հայ ժողովրդին մարտունակ բանակ ունենալու իրավունքից զրկելուն

Ադրբեջանի նախագահը, որն Էրդողանի հետ միասին պատասխանատու է հայ ժողովրդի դեմ կատարած միջազգային հանցագործությունների համար, արդեն քանիերորդ անգամ եւ ուղիղ տեքստով կրկնում է, որ ոչ մի խաղաղության համաձայնագիր առանց նախապայմանի չկա եւ չի էլ լինի։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիեւի ոչ երկիմաստ հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն Հայաստանի կողմից ԱՀ տարածքային ամբողջականության՝ ներառյալ Ղարաբաղը, ճանաչման դեպքում։

«Շատ կարեւոր է, որպեսզի այդ «դրական ազդանշանը» լավ հասկանան բոլորն ու յուրաքանչյուրը, ով դեռ պահպանել է մտածելու կարողությունը եւ ստանձնել ապագայի պատասխանատվությունը։ Գործարարները, որոնք հանկարծ դարձել են արցախյան խնդրի «Փորձագետներ», այդ նախապայմանների մասին իմացել են միշտ։ Իշխանական վերնախավը, որն անմիջականորեն տեղի ունեցողի հանցակիցն է, նույնպես իմացել է այդ մասին։ Գիտե՞ն արդյոք այդ մասին մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդադրում պատգամավորները՝ արդեն կարեւոր չէ։ Հիմա բոլորը, որոնց մեջ դեռ պատիվ, արժանապատվություն եւ բանականություն է պահպանվել, պետք է իրենց աչքով տեսնեն, որ առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները բացարձակ սուտ են։ Այստեղ ոչ մի հատուկ գիտելիք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ հայ հասարակությանը կանխամտածված խաբում են։ Եվ չնայած սուտը բացահայտված է, իսկ ժողովուրդն արտահայտել է իր վերաբերմունքն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ, իշխանությունը շարունակում է է ավելի մեծ նախանձախնդրությամբ կատարել նպատակային ծրագիր, որը վաղուց եւ մանրակրկիտ մտածված է «այլ երկրներում» եւ որդեգրվել է «իշխանությունում գտնվող երիտհայերի» կողմից։ Ուստի, ավելի ակտուալ է դառնում տեղի ունեցող արարի որոշ մանրամասների բացահայտման անհրաժեշտությունը նրանց համար, ովքեր, գուցե, չեն հասկանում թուրք-ադրբեջանական դիվանագիտական լեզուն։ Երկու ագրեսոր պետությունները Հայաստանի հետ խոսում են մի լեզվով, որն ի սկզբանե որդեգրել էր Թուրքիան, որն օգտագործվել է դարեր շարունակ եւ փոխանցվել նրա հոգեզավակին ու Հայոց ցեղասպանությունը շարունակողին՝ Ադրբեջանին։

Եվ այսպես, ինչ պայմաններ, ավելի ճիշտ՝ պահանջներ են հնչեցվել։ Սկսեմ վերջից, այն է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» զառանցական բացականչությունից։ Նշենք, որ խաղաղության պայմանագիրը նշանակում է զինված հակամարտության (ոչ թե ագրեսիայի) կողմերի  վերջնական պարտավորությունների ընդունում մարտական գործողությունների դադարեցման մասին՝ գրավոր ամրագրված համաձայնագրի հիման վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր