77126 դիտում
10:49 17-02-2022
Վարորդները գումար աշխատելու նոր ձև են գտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի հանրային տրանսպորտի վարորդները փող աշխատելու նոր ճանապարհ են գտել: Նրանցից շատերը նոր ավտոբուսներում ուղեւորներին ասում են մանրադրամը չգցել սարքի մեջ, այլ տալ իրենց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են պատմել նման պատմության մեջ ընկած քաղաքացիները: Նշենք, որ նոր ավտոբուսներ ուղեւորը մուտք է գործում միայն առջեւի դռնից, նա պետք է վճարի ուղեւորության սկզբում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով:
Ի դեպ, մինչեւ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը վճարման սարքն ընդունում է միայն 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ եթե ուղեւորը վարորդին առաջարկում է 200 դրամանոց մետաղադրամ, ապա վերջինս նրան հետ է վերադարձնում 100 դրամ, իսկ մյուս 100 դրամը նա չի գցում սարքի մեջ:
Տեղեկացնենք, որ վարորդները նախորդ տարվա դեկտեմբերին բողոքում էին, քանի որ գիտեին, որ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հայտնվելու են խոշորացույցի տակ: Չէ՞ որ այդ սարքավորումները տեղադրելուց հետո վարորդները «սեւ աշխարհից» դուրս են եկել եւ մտել սպիտակ դաշտ, այսինքն՝ թափանցիկ են աշխատում: Պարզվում է, սակայն, այդքան էլ թափանցիկ չեն աշխատում»:
Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2656 դիտում
21:11 18-06-2015
Կանադայում թափառաշրջիկը խոշոր չափի գումար է գտել եւ հանձնել ոստիկանություն
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»