3869 դիտում
14:49 17-02-2022
Շենգավիթում նոր ավտոբուսների համար հավաքակայան է կառուցվում. տարածքը գերակա շահ կճանաչվի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում հավաքակայանի կառուցման ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված հատվածում գտնվող սեփականության օբյեկտների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարման, իսկ նախքան հանրության գերակա շահ ճանաչելը, անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։
Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում:
Վերոնշյալ հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թվով հարյուր (100) սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից ձեռք է բերվել թվով 211 (հատ) նոր քաղաքային ավտոբուսներ։
Գոյություն ունեցող հավաքակայանների վիճակը ներկայումս անբավարար է և դրա պայմանները չեն բավարարում թե՛ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, թե՛ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։
Սեյսմիկ խնդիրների պատճառով առկա դեպոյի շենքերից շատերն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում և ենթակա չեն շահագործման։
Հավաքակայանի կառուցման համար տվյալ տարածքի ընտրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնք են․
Ավտոբուսների նվազագույն զրոյական վազքի ապահովումը,
Երևան համայնքին պատկանող անհրաժեշտ մակերեսով հողատարածքի առկայությունը,
Երևան համայնքի հիմնական ճանապարհային ցանցին մոտ գտնվելու հանգամանքը (Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց)։
Ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա գործընթացների համար սահմանված գումարի չափը գնահատվել է մոտ 1,350,105,089 ՀՀ դրամ։
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կառուցել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայան: Հավաքակայանի կառուցման համար տրամադրված հողատարածքի ընդհանուր չափը 12 հա է։ Հավաքակայանը նախատեսվում է կառուցել 400 ավտոբուսների շահագործման համար:
Օտարման ենթակա գույքի սեփականատերերի, ինչպես նաև տվյալ տարածքի բնակիչների հետ անցկացվելու են հանդիպումներ տեղում. ներկայացվելու է իրականացվող շինարարական աշխատանքների և սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ, տեղեկատվություն կտրամադրվի նաև հեռախոսով:

Նմանատիպ նյութեր
2026 դիտում
11:54 02-01-2021
Մհեր Հակոբյան. Ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ
Այս բաժնից
397 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
574 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
511 դիտում
18:04 19-11-2024
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր