211652_close_icon
views-count8292 դիտում article-date 10:08 21-02-2022

Ուկրաինայի սահմանի մոտ լեհ-ամերիկյան զորավարժություններ են սկսվել

Լեհաստան ժամանած ամերիկացի զինվորականները լեհական բանակի հետ համատեղ զորավարժություններ են սկսել երկրի հարավ-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Թվիթերում, գրում է shantnews.am-ը։

«Հանգստյան օրերին լեհական բանակի 18-րդ մեխանիկացված դիվիզիայի զինվորները Լեհաստանի հարավ-արևելքում համատեղ զորավարժություններ են սկսել 82-րդ օդադեսնատային դիվիզիայի ամերիկացի զինվորների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Օրերս ԱՄՆ-ը ևս 300 զինվորական էր ուղարկել Լեհաստան։ ԶԼՄ-ները նշում են, որ Պենտագոնը ցանկանում է փարատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների անհանգստությունը՝ կապված Սև ծովում ՌԴ-ի և Բելառուսի զորավարժությունների հետ։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ Հյուսիսատլանտյան զինված ուժերի ցանկացած տեղակայում ուղղված է հակամարտությունների կանխմանը, այդ իսկ պատճառով հանդիսանում է պաշտպանական և համաչափ։

Նմանատիպ նյութեր