211652_close_icon
views-count5936 դիտում article-date 14:40 22-02-2022

Նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքի հանրային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմերով։

Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։

Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ «Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր