211652_close_icon
views-count11039 դիտում article-date 22:40 22-02-2022

Ռուսաստանում չպետք է ֆուտբոլային մրցաշարեր անցկացվեն. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ֆուտբոլային մրցաշարերը չպետք է անցկացվեն Ռուսաստանում:
 
«Ռուսաստանը գնալով ավելի մեկուսացված է դառնում: Ռուսաստանը իզգոյի կարգավիճակ ունի:
 
Ոչ մի շանս չկա, որ ֆուտբոլային մրցաշարերը կանցկացվեն Ռուսաստանում, որը ներխուժում է անկախ երկրներ», ասել է վարչապետը՝ Համայնքների պալատում:
 
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուս օլիգարխներ Բորիս Ռոտենբերգի, Գենադի Տիմչենկոյի և ԲԿՄԱ-ի հովանավոր «Պրոմսվյազբանկի» դեմ:

Նմանատիպ նյութեր