211652_close_icon
views-count10259 դիտում article-date 19:59 08-04-2017

Թիլերսոնը ռուսներին կհասցնի G7-ի համաձայնեցված դիրքորոշումը Սիրիայի հարցով. Բորիս Ջոնսոն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա կատարելիք այցի ժամանակ Ռուսաստանի իշխանություններին կփոխանցի Արևմուտքի համակարգված դիրքորոշումը Սիրիայի հարցով: Այդ մասին նշված է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի այսօր տարածած հայտարարության մեջ՝ տեղեկացնում է [url=https://www.gazeta.ru/politics/news/2017/04/08/n_9899177.shtml]gazeta.ru[/url]-ն: «ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ ես մանրամասնորեն քննարկել եմ հետագա ծրագրերը: Նա կայցելի Մոսկվա, ինչպես ծրագրվել էր, և Մեծ յոթնյակի հանդիպումից հետո կարող է ռուսներին հասցնել համակաձայնեցված դիրքորոշումը»,- ասված է Ջոնսոնի հայտարարության մեջ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/08/1063899/]Ավելի վաղ[/url] Ջոնսոնը չեղարկել էր ապրիլի 10-ին Մոսկվա կատարելիք այցելությունը:

Նմանատիպ նյութեր