211652_close_icon
views-count14014 դիտում article-date 22:38 22-02-2022

Օրենքի խախտումներ Կադաստրի ՇՄ բաժնում․ ՔՊ-ականներն անցել են գործի․ շինծու նկատողություններով աշխատակցի են ազատում

Օրերս աշխատանքից ազատել են ՀՀ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման արխիվի պետ Անահիտ Արևշատյանին։  

Irakanum.am  հետ զրույցում  նա ասաց, որ իրեն ազատել են ՀՀ քաղծառայության օրենքները ոտնահարելով,  մեկ-երկու օրվա տարբերությամբ ծառայողական քննություններ նշանակելով,  շինծու նկատողություններ տալով ու  մեկ տարի  շարունակ  ինտրիգներ հյուսելով։

Մի քանի անգամ անդրադարձել  ենք այս կառույցի շուրջ կատարվող իրադարձություններին՝  տեղեկացնելով, որ, ըստ Գյումրիում շրջանառվող  լուրերի, ինտրիգների հեղինակը  նախորդ պետ Արայիկ Առաքելյանն է, որն  Աժ նախկին պատգամավոր ՔՊ-ական Կարեն Սարուխանյան միջոցով փորձում էր վերականգնվել  իր հին պաշտոնում։  Նպատակին հասնելու համար նրանք սկսել էին  շինծու պատմություններ հրահրել  Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնող Անահիտ Արևշատյանի դեմ,  հայտնի ձեռագրով բողոքներ սարքել  տալ  նրա դեմ։

Ու այս հարցում, ըստ շրջանառվող տեղեկությունների,  ակտիվ  դերակատարություն էին ունեցել ինչպես Կարեն Սարուխանյանի միջնորդությամբ կադաստրի համակարգում  մոտ 1,5 տարի առաջ աշխատանքի ընդունված ՔՊ-ական  Անժելա Մ․ Մաթոսյանը, այնպես էլ  Արայիկ Առաքելյանի՝ կադաստրում աշխատող բարեկամները։ 

Ուշագրավն այն է, որ կադաստրի կոմիտեի ղեկավարությունն  այս  ապօրինություններին վերջ դնելու, կարգ ու կանոն հաստատելու փոխարեն, ավելի է խորացրել  այն։ 

Մեզ հայտնի դարձավ,  որ  կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում  մոտ վեց ամիս առաջ  պետ են նշանակել Սերգեյ Սարգսյանին, որը  ՀՀ Վերաքննիչ դատարանի նախկին դատավորի որդի է,  երկար տարիներ աշխատել  է Արցախում։  Ըստ բնութագրումների՝ կադաստրային գիտելիքներից զուրկ անձ է, և  նրան պաշտոնի  նշանակվելու համար միջնորդել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  

 Նորանշանակ պետը  մթնոլորտը հարթելու փոխարեն,  անվերապահորեն  կատարել է կադաստրի կոմիտեի ղեկավարության հրահանգներն՝ ամեն  ջանք գործադրելով, որպեսզի համակարգից դուրս հանեն երկար տարիների քաղծառայողին։

Անահիտ Արևշատյանի պատմելով, իրեն զրկել էին իր պաշտոնի անձնագրով վերապահված իրավունքներն ու պարտականությունները կատարելուց, կոլեկտիվի անդամներին չէին թույլատրել  շփվել իր հետ, հսկել էին՝ կանխելով նրանց մուտքը դեպի անմիջական ղեկավարի աշխատասենյակ։ Եվ երբ ինքը դիմել է քաղծառայության խորհուրդ՝ իր  իրավունքների վերականգման համար, կադաստրի կոմիտեում  առիթը բաց չեն թողել  դիմումը  շուռ տալ  իր դեմ, փոխել  թեման,  ծառայողական քննություն նշանակել  ու  քննել իր էթիկան։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր