211652_close_icon
views-count1305 դիտում article-date 16:58 24-02-2022

Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝  նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն  վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:

«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումը ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը, որոնք Կրեմլին պատասխանատվության կենթարկեն իրենց գործողությունների համար:

Եվրոպայի խորհրդարանը լիակատար համերաշխություն և զորակցություն է հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին:

Նմանատիպ նյութեր