211652_close_icon
views-count7374 դիտում article-date 22:06 25-02-2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ՝ ավարտելուց հետո Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում աշխատելու համար։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

Ուսուցման տևողությունը 5 ամիս է»,- ասվում է հայտարարության մեջ, որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր