211652_close_icon
views-count4034 դիտում article-date 23:05 14-01-2017

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն: Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար: Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը: Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղակատվությունը` 1) հասարակական միավորման անվանումը. 2) հասարակական միավորման գտնվելու վայրը. 3) հասարակական միավորման գործունեության բնույթը. 4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները /եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը/. 5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն: Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան, Նալբանդյան 57 հասցեով, հեռ. 011-52-93-38, էլ. փոստ. [email protected], 2017թ. հունվարի 9-ից հունվարի 23-ը` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 10-ից 12-ը:

Նմանատիպ նյութեր