1779 դիտում
10:53 26-02-2022
Վահան Քերոբյանը «մեծամտացել է», բայց ցուցանիշները բավականին տխուր են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ –օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով երեկ իր ֆեյսբուքյան էջում «մեծամտացել է» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Օրինակ, նա հրապարակել է ցուցանիշները եւ նշել՝ «Տարվա լավ սկիզբ»:
Բայց նկատենք, որ Քերոբյանը հրապարակել է միայն 2022 թվականի հունվար ամսվա ցուցանիշները 2021-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ըստ որի՝ այս հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մեր երկրում տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 15.4 տոկոսով, շինարարության ծավալները՝ 3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 11.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 16.6 տոկոսով: Բայց եթե դիտարկենք այս տարվա հունվար ամսվա նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՎԿ-ի հրապարակած տվյալները, ապա կպարզենք, որ ցուցանիշները բավականին տխուր են ու մտահոգիչ:
Օրինակ, այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ը՝ նվազել է 45 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 37.8 տոկոսով: Ամենակարեւորը՝ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում ունենք գրանցած՝ 28.7 տոկոսի չափով: Միայն արտահանման ծավալները 2022 թվականի հունվարին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ պակասել են 17.9 տոկոսով, ներմուծմանը՝ 33.9 տոկոսով: Իսկ սպառողական շուկայում արձանագրված գնաճն էլ կազմել է 1.6 տոկոս: Ահա տարվա լավ սկիզբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3948 դիտում
09:51 12-09-2017
Առաջին կիսամյակի ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր են. «168 ժամ»
7607 դիտում
20:40 16-01-2022
Վահան Քերոբյանը եղել է խելացի աշակերտ, բայց միջազգային մակարդակում հաջողության չի հասել. Սմբատ Գոգյան
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»