211652_close_icon
views-count3030 դիտում article-date 21:44 02-03-2022

«Կրասնոդարի» լեհ ֆուտբոլիստը բոլոր լեգեոներներին համոզել է հեռանալ ակումբից

«Կրասնոդարից» հեռանում են բոլոր լեգեոներները: Լրագրող Իվան Կարպովի հաղորդմամբ, լեհ կիսապաշտպան Գժեգոժ Կրիհովյակը հավաքել է «Կրասնոդարում» հանդես եկող բոլոր լեգեոներներին և համոզել նրանց հեռանալ ռուսական ակումբից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Որոշումն ընդունվել է միաձայն:
 
Այսօր «Կրասնոդարի» բոլոր լեգեոներները չեն մարզվել: Եթե թիմի ղեկավարությունը չկարողանա նրանց համոզել մնալ, ապա նրանք բոլորն էլ կհեռանան:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմից հեռանալու ցանկություն է հայտնել միայն Կրիհովյակը:
 
Այսօր «Կրասնոդարը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեի և նրա օգնականների հետ: Վերջիններս ցանկացել էին հեռանալ Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր