211652_close_icon
views-count2874 դիտում article-date 19:12 04-03-2022

Ուկրաինան լքած ֆուտբոլիստներից մեկին տեղավորեցի իմ տանը․ Չեֆերին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է աշխարհում տիրող իրավիճակի մասին.

«Ես 48 ժամ եմ անցկացրել՝ խոսելով խաղացողների և մարզիչների հետ՝ օգնելու նրանց հեռանալ Ուկրաինայից: Մենք շփվում էինք օրական 24 ժամ։

Ես կառավարություններից օգնություն եմ խնդրել, բայց նրանք միշտ չէ, որ կարող են երաշխավորել անվտանգությունը: Դժվար է բացատրել, թե որքան բարդ են այս բանակցությունները։

Ֆուտբոլիստներից մեկին, ով լքել է Ուկրաինան, ես տեղավորեցի իմ տանը։ Մենք պետք է շատ աշխատենք»,- մեջբերում է Ալեքսանդր Չեֆերինին Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր